Բավ է պառակտվել
13-01-2016 16:37

Բողոքի ակցիա Ադրբեջանում. տասնյակ ձերբակալվածներ կան

Ադրբեջանի Սիյազանի շրջանում բողոքի ակցիայի ընթացքում տասնյակ մարդիկ են ձերբակալվել: Ձերբակալվել է առնվազն 50 մարդ: Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգությունների եւ իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու մեջ: Ոստիկանությունում կարծում են, որ սննդամթերքների գների բարձրացումն ընդամենը առիթ է. անկարգությունների կազմակերպիչներն օգտվել են իրավիճակից եւ բնակչությանը դրդել են ընդդիմանալ իշխանություններին: Սիյազանի, Ֆիզուլիի, Աղսուի եւ այլ շրջաններում անկարգությունների կազմակերպման հետեւում կանգնած են ընդդիմադիր «Ազգային ժակատ» եւ «Մուսավաթ» կուսակցությունները: «Մուսավաթի» ղեկավար Արիֆ Հաջիլին արդեն կանչվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որտեղ նրան կհարցաքննեն երկրի տարբեր շրջաններում հասարակական կարգը խախտելու կոչերին կուսակցության անդամների ակտիվ մասնակցության վերաբերյալ: