03-06-2016 13:33

Ստամբուլում ոստիկանությունը շղթայել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը

Ստամբուլում ոստիկանությունը շղթայել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը: Իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են դեպի շենք տանող փողոցները և ջրցան մեքենաներ կանգնեցրել: Միջոցները ձեռնարկվել են հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի կապակցությամբ: Ակցիայի մասնակիցները բողոքել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևի դեմ:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագը գրեթե միաձայն (մեկ դեմ, մեկ ձեռնպահ) ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Դրանից հետո Անկարան հետ էր կանչել Գերմանիայում իր դեսպանին: