Բավ է պառակտվել
24-02-2014 10:15

Ուկրաինայում մարդիկ բողոքում են Տիմոշենկոյի՝ քաղաքականություն վերադառնալու դեմ

Մինչ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն շտապում է հասարակությանը Յանուկովիչի դեմ տրամադրել, Կիևում Մայդանում ակտիվիստները կիրակի՝ փետրվարի 23-ին, բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Յուլիա Տիմոշենկոյի՝ քաղաքականություն վերադառնալուն:
Ցույցի մասնակիցները նշում են, որ Տիմոշենկոյի՝ իշխանության վերադառնալով՝ Ուկրաինայում կրկին կսկսի իշխել հանցավոր կլանը: Նրանք նշում են, որ իրենք պայքարել և հաղթանակի են հասել ոչ թե այն բանի համար, որ Տիմոշենկոն վերադառնա քաղաքականություն, այլ պետական կառավարման ողջ համակարգի ամբողջական վերակազմավորման համար:



՛՛Մայդանցիները՛՛ մի շարք պահանջներ են ներկայացրել քաղաքական գործիչներին, այդ թվում՝ բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, «Բերկուտի» ցրումը, բոլոր նախարարների և վարչապետի պաշտոններում նոր պրոֆեսիոնալ մարդկանց նշանակումը, հակակոռուպցիոն օրենքի, ինչպես նաև եկամուտների բացահայտման մասին օրենքի ընդունումը, Կիևի և Խարկովի քաղաքապետների ընտրության, Գերագույն ռադայի և նախագահական ընտրությունների անցկացումը: