Բավ է պառակտվել
11-04-2014 12:26

«Սեքս-ջիհադի» մասնակիցն ավելի քան 1000 զինյալի սպասարկել.քարոզչական պատերազմի հերթական մերկացումներից

Ամիսներ առաջ մի շարք սիրիական և իրանական լրատվամիջոցներ գրել էին 15 ամյա սաուդցի աղջկա՝ Աիշայի մասին, ով, այսպես կոչված, «սեքս-ջիհադի» մասնակցելու նպատակով մեկնել էր Սիրիա:
«Ջիհադ ալ-նիքահը» թույլ է տալիս կնոջը՝ զոհաբերելու սեփական մարմինը «սրբազան պատերազմ մղող» ջիհադականների սեռական պահանջները բավարարելու համար: Համացանցում և էլեկտրոնային լրատվամիջոցներում բավական լայն տարածում գտած հրապարակումներում նշվում էր, որ աղջիկը Սիրիա էր մեկնել՝ աջակցելու «ալ-Կաիդայի», «Ջաբհաթ ալ-Նուսրայի» անդամ գրոհայիններին՝ «ազատագրելու երկիրը ալ-Ասադի արյունարբու վարչակարգից» և այդ նպատակով միայն վերջին 3 ամիսների ընթացքում սպասարկել ավելի, քան 1000 զինյալների՝ Մարոկկոյից, Ալժիրից, Պակիստանից, Սոմալիից, Չեչնյայից և այլն:
Նշվում էր, որ իր «գործունեության» վերջին օրերն աղջիկը անցկացրել է իսրայելասիրիական սահմանի մերձակայքում՝ իսրայելցի զինվորների համար նախատեսված հյուրանոցում, նաև ընդգծվում, որ Աիշան հղի է և ենթադրում է, որ երեխայի հայրը ոչ այլ ոք է, քան «Ջաբհաթ ալ-Նուսրայի» առաջնորդը:
Մինչդեռ հենց իրանցի բլոգերներն էլ հայտնաբերել են, որ իբր սաուդցի աղջիկն իրականում պոռնոաստղ է, ում նկարները հայտնվել են Xhamster պոռնոկայքում դեռևս 2 տարի առաջ: