Բավ է պառակտվել
20-09-2014 10:17

Air France-ի օդաչուների գործադուլը երկարացվել է

Air France-ի օդաչուների գործադուլը երկարացվել է մինչեւ սեպտեմբերի 26-ը, հայտնում է ֆրանսիական մամուլը։
Սպասվում էր, թե եպտեմբերի 15-ին սկսված գործադուլը կավարտվի այս կիրակի՝ սեպտեմբերի 21-ին։ Ըստ RTL հեռուստաալիքի՝ ավիաընկերության ղեկավարության հետ արհմիությունների բանակցությունները կրկին փակուղու են դեմ առել, ինչից հետո գործադուլը երկարացնելու որոշում է ընդունվել։
Ավելի վաղ ավիափոխադրողը հայտնել էր, որ սեպտեմբերի 20-ին Air France-ը կկարողանա ապահովել իր թռիչքային պլանի 45%-ը, այսինքն` չվերթների 55%-ը չեն կայանա:
Գործադուլավորների գլխավոր պահանջը ավիափոխադրողի բարեփոխումների նախագծերը վերանայելն է, որը նախատեսում է փոփոխություններ Transavia դուստր ձեռնակության օգտին՝ օդաչուների մի մասին այնտեղ տեղափոխելով: Օդաչուները պահանջում են, որպեսզի աշխատավայրը փոխելիս իրենց երաշխավորեն աշխատավարձի ներկայիս մակարդակը եւ սոցիալական ապահովագրությունը:
Ներկայումս Air France-ում կա շուրջ 3,7 հազար օդաչու: