16-09-2014 11:25

«Բոքո Հարամի» ահաբեկիչներն ավելի քան 50 կանանց և երեխաների են առևանգել

Նիգերիայի This Day թերթի փոխանցմամբ՝ «Բոքո Հարամի» ահաբեկիչները ավելի քան 50 կանանց և մի քանի երեխաների են առեևանգել: Դեպքը կատարվել է Ադամավա նահանգի Միչիկո եւ Գուլակ շրջաններում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սա ծայրահեղականների ամենախոշոր գործողությունն էր ընթացիկ տարվա ապրիլից ի վեր, երբ առեւանգվել էին 200-ից ավելի դպրոցականներ: Իշխանությունները արդեն հայտնել են, որ դպրոցականներն ազատված են: Ըստ Միչիկո շրջանում ականատեսների տվյալի՝ այս պահին «Բոքո Հարամի» ահաբեկիչները պատանդ են վերցրել ընդհանուր թվով մի քանի հարյուր բնակիչների: