Բավ է պառակտվել
02-05-2014 11:08

Առնվազն 15 մարդ է մահացել, Նիգերիայի հերթական ահաբեկչության արդյունքում

Առնվազն 15 մարդ է մահացել, Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում ահաբեկչության արդյունքում, lenta.ru-ն: Ենթադրաբար` պայթել է ականապատ մեքենա: Պայթյունը տեղի է ունեցել այն կամրջի մոտակայքում, որտեղ ապրիլի 14-ին ավտոբուսի կանգառում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 75 մարդ էր մահացել: Այդ ժամանակ հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր ծայրահեղական «Բոկո Հարամ» շարժումը, որը պատերազմում է կառավարության դեմ: Ականատեսներից մեկի վկայությամբ՝ ինքը հաշվել է առնվազն 15 դիակ։ Արտակարգ իրավիճակների ազգային գործակալության մամուլի քարտուղարը հայտնել է, որ մահացել է առնվազն 9 մարդ և 11 հոգի ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մնացած վիրավորներին բժշկական օգնություն է հատկացվել տեղում։