Բավ է պառակտվել
21-03-2014 18:16

Իրաքում այս տարվա սկզբից զոհվել է 2 հազար մարդ, և ևս մեկ ահաբեկչություն

Բաղդադից 120կմ հյուսիս գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա հարձակվել են զինված գրոհայիններն արդյունքում, ութ իրավապահ զոհվել, երկուսը վիրավորվել են: Մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկներով պատված մեքենայով մոտեցել է շենքի դարպասներին: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Իրավապահների դեմ ևս մեկ հարձակում կատարվել է Սամարրա քաղաքում: Անցակետի մոը ավտոմեքենայի պայթյունից զոհվել է 2 իրավապահ, ևս երեքը տուժել են: Կրկնակի ահաբեկչություն է կատարվել նա երկրի արևմտյան Ռամադի քաղաքում, որտեղ մահապարտները հարձակվել էին թաղման թափորի վրա: Զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 50-ը:  Իրաքը մեկ տարուց ավելի է սուր ճգնաժամ է ապրում անվտանգության բնագավառում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն 2013թ. բռնության զոհ է դարձել 9 հազար իրաքցի, որոնցից 8 հազարը՝ խաղաղ բնակիչներ և ոստիկաններ: Իրաքում այս տարվա սկզբից զոհվել է 2 հազար մարդ: