Բավ է պառակտվել
27-12-2013 14:17

Ահաբեկչություն Բեյրութում (տեսանյութ)

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել ,՝ «Phoenicia Hotel» հյուրանոցի հարևանությամբ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 4 մարդ։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է երկրի ֆինանսների նախկին նախարար Մուհամմեդ Շատախը՝ «Ալ-Մուսթաքբալ» շարժումից. նրա ավտոշարասյան ճանապարհին մեքենա է պայթեցվել:
Լիբանանյան «Ալ-Մուսթաքբալ» շարժումը հաստատել է իր ղեկավարներից մեկի մահվան լուրը։ Ըստ ճշտված տվյալների՝ նա ուղևորվելիս է եղել շարժման շտաբի նիստին, որը պետք է կայանար Բեյրութի կենտրոնում։