Բավ է պառակտվել
27-01-2014 14:00

Ագռավները Ուկրաինայի խաղաղությունը կասկածի տակ են դնում

 Վատիկանում, երեկ բավականին հետաքրքիր դեպք է գրանցվել: VZ.UA-ն հաղորդում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոն կոչ է արել դադարեցնել բռնություններն Ուկրաինայում, ինչից հետո, որպես խաղաղության խորհրդանիշ օդ են արձակվել  սպիտակ աղավնիներ, որոնք սակայն հարձակման են ենթարկվել այլ թռչունների կողմից: Պատուհանից աղավնիներին բաց են թողել մի տղա ու աղջիկ, որոնց Ֆրանցիսկոսը հրավիրել էր «հրեշտակային աղոթքի»:

Սակայն, աղունիկների վրա հարձակվել են ճայն ու ագռավը: Ճայը աղավնուն բռնել է պոչի մասից, իսկ ագռավը մյուս աղավնուն բռնել է իր ճանկերով: Նշվում է, որ իր աղոթքում Ֆրանցիսկոսը հայտարարել է. «Ես Ուկրաինայի հետ աղոթում են նրանց համար, ովքեր վերջին օրերին հրաժեշտ տվեցին իրենց կյանքին և աղոթում եմ նրանց ընտանիքների համար: Ես հուսով եմ, որ տեղի կունենա կառուցողական երկխոսություն իշխանությունների ու քաղաքացիական հասարակության միջև, որպեսզի հնարավոր լինի խուսափել ամեն տիպի բռնությունից և որ խաղաղության ոգին և համընդհանուր բարօրության փնտրտուքը գերակայի բոլորի սրտերում»: