Բավ է պառակտվել
01-02-2014 20:25

Մեկ ամսվա ընթացքում Աֆղանստանում 150-ից ավելի մարդ ահաբեկչության զոհ է դարձել

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը վկայակոչելով աֆղանական կառավարության տվյալները, տեղեկացնում է, որ նախորդ ամսվա ընթացքում Աֆղանստանում 150-ից ավելի մարդ ահաբեկչության զոհ է դարձել: Երկրի տարածքում 16 խոշոր ահաբեկչություն է կատարվել մահապարտների մասնակցությամբ, ինքնաշեն ռումբերի մոտ 20 պայթյուններ և 50-ից ավելի զինված հարձակումներ: Ծայրահեղականների ամենազանգվածային հարձակման ականատես էր դարձել Քաբուլը. միայն հունվարի 17-ին մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասի լիբանանյան ռեստորանում թալիբների ձեռքով 21 մարդ էր զոհվել, որոնցից 13-ը՝ արտասահմանցի: «Թալիբանի» ղեկավարությունը հայտարարել էր, որ ամբողջ ձմեռ կշարունակի հարձակումները և խաղաղ բնակիչներին զգուշացրել էր չայցելել պաշտոնական հավաքների, աֆղանական և արտասահմանյան ռազմական օբյեկտներ ու պետհաստատություններ: Այն աֆղանները, որոնք պաշտոնական իշխանությունների և «օտարերկրյա նվաճողների կողմնակից են, նույնպես ծայրահեղականների թիրախ կդառնան: