Բավ է պառակտվել
16-06-2014 13:25

Աֆրիկյաններ շենքի քանդման դեմ նախաձեռնության անդամներ` մենք պայքարելու են մինջև վերջ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Աֆրիկյանների ակումբի շենքի քանդման և տեղափոխման հարցին ճարտարապետ Արսեն Կարապետյանը նշեց, որ շենքի տեղափոխումը կատարվում է միայն այն դեպքում, երբ դա անխուսափելի է, ասենք՝ ջրամբար է կառուցվում: Աֆրիկյանների ակումբի շենքի դեպքում խոսում են, որ միջավայրից դուրս է շենքը և այլն, սրանք հիմնավորումներ չեն տեղափոխման համար: 
Ասուլիսին մասնակից ՝«Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր Արտակ Զեյնալյանը խոսելով ակտիվիստների պայքարից և նրանց գործողություններից նշեց, «Եթե քաղաքացիները դիմում են շենքի տեղափոխման դեմ նման քայլերի, ապա սա պետք է ազդակ լինի իշխանություններին, որ վերանայեն Աֆրիկյանների շենքի հետ կապված որոշումը»:
Հանդիպմանը ներկա «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սիփան Փաշինյանն էլ ավելացրեց. ՝«Մեր պայքարը շարունակական է լինելու և քրեական հոդվածները մեզ չեն կաշկանդի ոչ մի դեպքում»: