Բավ է պառակտվել
24-02-2016 13:03

Աֆղանստանից փախստականը մեղադրվում է Կարմիր Խաչի աշխատակցուհուն բռնաբարելու մեջ

Բելգիայի Մենեն քաղաքում բռնաբարության է ենթարկվել Կարմիր Խաչ և Կարմիր Կիսալուսին միջազգային կոմիտեի հսկողության տակ գտնվող կենտրոնի աշխատակցուհին: Հարձակման մեջ մեղադրվում է Աֆղանստանից ժամանած 16-ամյա մի երիտասարդ: Ընդ որում հաղորդվում է, որ դեռահասը նույն կենտրոնում մասնակցել է տեղի ունեցած հատուկ դասընթացներին, որտեղ փախստականները ուսուցանվում են հարգալից վերաբերմունք ցուցաբերել կանանց նկատմամբ: Տեղի ունեցածի մասին պատմել է Կարմիր Խաչի ներկայացուցիչ Ան Լյոյտենը: Նրա կարծիքով, դա լուրջ միջադեպ է, սակայն եզակի դեպքը վերագրել հազարավոր փախստականներին, որոնց ընդունում է Եվրոպան` պետք չէ: