Բավ է պառակտվել
22-12-2015 16:01

Ֆրանսիական ընկերությունները աշխատանքից ազատում են մահմեդականներին

ֆրանսիական Securitas անվտանգության ընկերության ղեկավարները, որն ապահովում է Փարիզյան Օռլի օդանավակայանի անվտանգությունը, աշխատանքից ազատել են երկու աշխատակիցների նրանց արտաքին տեսքի պատճառով: Ընկերությունը խստացրել է աշխատողների արտաքին տեսքի հետ կապված պահանջները, Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչական հարձակումներից հետո: Տղամարդիք պնդում են, որ կորցրել են իրենց աշխատատեղերը չափազանց երկար մորուքների պատճառով: Տուժածների իրավաբան Էրիկ Մուտյեն համոզված է, որ այս դեպքում, ընկերության ղեկավարությունը իր հաճախորդների նկատմամբ չարաշահել է երկրի օրենքները: Փարիզ-Օռլի օդանավակայանի անվտանգության երկու նախկին աշխատակիցները բողոք են ներկայացրել Securitas անվտանգության ընկերության դեմ ազգային խտրականության համար: Տղամարդիկ վրդովված են այն փաստից, որ նրանց դռան կողմն են ցույց է տվել չափազանց երկար մորուքների պատճառով: Նրանցից մեկին աշխատանքից ազատել են 2015 թ դեկտեմբերին: Պատճառաբանության համար ընկերությունը մատնանշել է կանոնների լուրջ խախտումները, ինչպիսիք են բացակայությունները, ուշացումներն ու աշխատավայրում խոսակցությունները: Մորուքը այդ թվում, անվանել են որպես լրացուցիչ, ոչ որոշիչ գործոններից: Երկրորդ աշխատակցին աշխատանքից ազատել են այս տարվա հունիսին: Ղեկավարությունը ներկայացրել է դա որպես ազատում բժշկական պատճառներով: Փաստաբան Էրիկ Մուտյեն կարծում է, որ երկու դեպքում էլ օրենքի հստակ չարաշահում կա: «Ես կարծում եմ, որ նրանց հեռացրել են մորուքի պատճառով, թեև պաշտոնապես այլ պատճառներ են բերել: Նմանատիպ միջադեպեր անցյալում էլի են տեղի ունեցել: Մարդկանց թույլ չեն տվել աշխատել, քանի որ ղեկավարներին նրանց մորուքը շատ երկար է թվացել: Նոյեմբերի 13-ի ահաբեկչական հարձակումներից հետո որոշ ֆիրմաներ նույնիսկ սկսել են պաշտոնական գրավոր զգուշացումներ անել », - ասել է Մուտյեն: Ըստ նրա, դե ֆակտո այս պրակտիկան գոյություն ունի Charlie Hebdo խմբագրության հրաձգության ժամանակից: «Ընկերությունները օգտագործում են ահաբեկչական սպառնալիքը որպես պատրվակ պատժելու, կամ նույնիսկ աշխատանքից ազատելու համար: Սա կարելի է բնութագրել որպես արտակարգ դրության օրենքի և կանոնակարգի չարաշահում», - ասել է փաստաբանը: