Բավ է պառակտվել
01-09-2014 13:06

Տարեսկզբից Ադրբեջանը 77 զինվոր է կորցրել

Տարեսկզբից Ադրբեջանը 77 զինվոր է կորցրել, հաղորդում է Turan-ը: Նշված ժամանակահատվածում վիրավորվել է 115 մարդ: Ընդ որում, 25 զինվոր սպանվել է հայկական կողմի գնդակոծության հետեւանքով, երեքը՝ ականի պայթյունի: Ոչ մարտական կորուստների թիվը 49-ն է: Այսպես, 13 զինվոր մահացել է ավտովթարի, 7-ը՝ ոչ զինվորական հարաբերությունների, 3-ը՝ դժբախտ պատահարների (խեղդվել են, հոսանքից), 2-ը՝ անհայտ պատճառով, 9-ը հիվանդությունների եւ 15-ը՝ ինքնասպանության զենքի հետ անզգուշորեն վարվելու արդյունքում: Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա 26 մարդ տուժել է հրադադարի խախտման արդյունքում,  9-ը՝ ականի պայթունի, իսկ մնացածները ոչ մարտական կորսուստներ են: