Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում: Ըստ ԱՊԱ գործակալության՝ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ զորավարժություններն անցկացվում են մարտական պատրաստականության 2014թ. ծրագրին համապատասխան: Զորավարժությնուններին մասնակցում են Պաշտպանության նախարարության ղեկավարությունը, զորամասերի անձնակազմերը, ավիացիայի, ՀՕՊ համակարգերը, հրթիռային և հրետանային զորքերը, այդ թվում նաեւ` նոր զրահատեխնիկան: Նպատակը Նախիջևանում տեղակայված զորամասերի մարտունակությունը, ռազմական տեխնիկան, ինչպես նաև ժամանակակից զենքի կիրառման հմտությունների ստուգումն է:
Բավ է պառակտվել