Բավ է պառակտվել
02-07-2014 11:59

Ադրբեջանը թարմացնում է ռազմատեխնիկան

APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի տրամադրության տակ գտնվող հրետանային համակարգերի առավելագույն խոցման շառավիղը կազմում է 150 կմ: Աղբյուրի տեղեկացմամբ՝ մոտ ժամանակներս Ադրբեջանը գնելու է այդ շառավիղը գերազանցող հրետանային համակարգեր: Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը ամենաշատը հրետանային համակարգեր է գնել Ռուսաստանից: Ադրբեջանը Ռուսաստանից պատվիրել է ավելի քան 500 հրետանային համակարգեր, որոնց մեծամասնությունը արդեն գտնվում են Բաքվում: Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 122 մմ տրամաչափի 2С12 «Сани» ականանետ, «Мста-С» 18 հատ ինքնագնաց հաուբիցներ, 18 հատ ծանր ТОС-1А «Солнцепек» կրականետ, 18 հատ ինքնագնաց 2С31 «Вена» հաուբիցներ, 26 ինքնագնաց հրետանային 2С9 «Нона-С» համակարգեր և 18 հատ 9А52 «Смерч» հրթիռային համակարգեր: 2002-2013թթ.-ին Ադրբեջանը Ուկրաինայից գնել է 12 հատ 9А52 «Смерч» համակարգեր, 85 հատ ПМ-38 ականանետ, 72 հատ МТ-12 հրանոթ, 54 հատ ինքնագնաց 2С1 «Гвоздика» հաուբիցներ և 16 հատ ինքնագնաց 2С3 «Акация» հաուբիցներ:
Ադրբեջանը նաև գնել է 3 հատ «Точка-У» օպերատիվ- ռազմավարական հրթիռային համակարգեր: Բելառուսում Բաքուն ձեռք է բերել 132 հրետանային համակարգ, որոնց թվում 203 մմ տրամաչափի 12 ինքնագնաց 2С7 «Пион» հրանոթներ, 120 հատ Д-30 հաուբիցներ:
Նույն ժամանակահատվածում հակառակորդը Իսրայելից գնել է LAR-160, «Lynx Qrad», «Lynx EXTRA» հրթիռային համակարգեր, իսկ Թուրքիայում՝Т-107, Т-122 «Sakarya», Т-300 «Kasırğa», որոնց ճշգրիտ քանակությունը չի նշվում: