Բավ է պառակտվել
09-08-2014 13:36

Թուրքիան միշտ աջակցելու է Ադրբեջանին. Դավութօղլու

Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն:

Ըստ նրա հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ և նրան հայտնել Թուրքիայի աջակցության մասին:

Նախարարը նաև ասել է, որ շփման գծում լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա Ուկրաինայի դեպքերի ազդեցության հետևանքն է:

Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք կանխվել են ԼՂՀ ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից:
Եվս մեկը տեղի է ունեցել օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում. ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութի/ և հարավարևելյան /Մարտունու/ ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հակառակորդը, կրելով կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: