Բավ է պառակտվել
14-05-2014 12:09

Առաջին անագմ ԵԽ նախարարների կոմիտեն կնախագահի Ադրբեջանը

Եվրոպայի խորհուրդ մտնելուց՝ 2001թ.-ից ի վեր առաջին անգամ Ադրբեջանը ստանձնել է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը, տեղեկացնում է ԱՊԱ-ն: Նախագահությունը Ավստրիայից Ադրբեջանին է փոխանցվել մայիսի 6-ին՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ԵԽ երկրների արտգործնախարարների 124-րդ նիստում: Ադրբեջանը կնախագահի 6 ամիս՝ մինչեւ նոյեմբերի 15-ը:
Մինչ այդ ադրբեջանական կողմը ներկայացրել էր Նախարարների կոմիտեում իր նախագահության հիմնական առաջնահերթություններընակ, ինչպես նաև Բաքվում և Ստրասբուրգում պաշտոնական և մշակութային միջոցառումների ծրագրերը: Մայիսի 13-ի երեկոյան Ստրասբուրգում Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության առիթով քաղաքապետարանի առաջ բարձրացվել էր Ադրբեջանի պետական դրոշը, որը 6 ամիս ծածանվելու է կենտրոնական հրապարակում: ԵԽ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ դեսպան Էմին Էյուբովը նշել է, որ Ադրբեջանը արժանապատվորեն կկատարի այդ պատվավոր և պատասխանատու աշխատանքը՝ հանդես գալով ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության դիրքերից:Թե որքան են հայտարարություններն արտացոլում իրականությունը, առավել քան արդիական հարց է: