Բավ է պառակտվել
15-01-2014 13:35

Ադրբեջանը կասեցրել է գազի մատակարարումը Ռուսաստան

ԱՊԱ լրատվական կայքի տեղեկությունների համաձայն,Ռուսական Գազպրոմը հայտնում է, որ Ադրբեջանը կասեցրել է գազի մատակարարումը Ռուսաստան:

Հունվարի 13-ին մատակարարումը կասեցվել է ինչ-ինչ տեխնիկական պատճառներով և հայտնի չէ թե երբ այն կվերականգնվի:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից ԱՊԱ լրատվական կայքին հայտնել են, որ աշխատանքներ են տարվում վերականգնման համար:

Ադրբեջանի պետական նավթային ընկերության և Ռուսական Գազպրոմի միջև 2009 թվականին կնքված պայմանագրով` Ադրբեջանը պետք է օրական 3 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարի Ռուսաստանին: