Բավ է պառակտվել
31-07-2014 17:15

ԵԽ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանն իր պարտավորությունները թերի է կատարում

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնեքսը հայտարարել է, որ Լեյլա Յունուսի նկատմամբ դատավճիռը հիշեցում է այն բարդությունների մասին, որոնց Ադրբեջանում բախվում են իրավապաշտպանները:

Նա կոչ է արել կառավարությանը կատարել մարդու իրավունքների վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեյլա Յունուսը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) եւ 213 (հարկերից խուսափում) հոդվածներով:

Իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսնու՝ Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն) հոդվածներով:

Դատարանը Արիֆին արգելել է երկրից դուրս գալ:

Յունուս ամուսինների նկատմամբ հետապնդումը սկսվել է Ռաուֆ Միրքադիրովի գործի շրջանակներում, ով մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: