Բավ է պառակտվել
08-04-2014 11:00

Ադրբեջանում զինվորը կրակել է հրամանատարի վրա և սպանել է իր ծառայակցին

Ադրբեջանական զորամասերից մեկում մեկ օրվա ընթացքում երկրորդ միջադեպն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, զինվոր Սեյմուր Գյարյակմյազլին անզգուշորեն կրակել է տաբելային զենքից իր ծառայակից Ինտիգամ Իսմաիլովին ու զորամասի հրամանատարի տեղակալ Ռամին Ալիեւին: Զինվոր Իսմաիլովը զոհվել է: Ալիեւին ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել մեկ այլ զորամասում զինվորի ինքնասպանության մասին: