Բավ է պառակտվել
16-04-2014 13:10

Ադրբեջանցի զինվորը կրակել է ինքն իրեն

Ադրբեջանի բանակում հերթական միջադեպն է գրանցվել: Զինծառայողը կրակել է ինքն իրեն: ԱՊԱ-ն հայտնում է, որ միջադեպը գրանցվել է Նախիջեւանում գտնվող զորամասում: Զինվոր Քյամրան Ջալիլովը վիրավորվել է ծառայողական զենքից անզգուշությամբ արձակված կրակոցից: Վիրավոր զինվորը տեղափոխվել է հիվանդանոց: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում հաստատել են այդ տեղեկությունը: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Նշենք, որ Ջալիլովը զորակոչվել էր Լյանքյարանի շրջանից: