Բավ է պառակտվել
14-04-2014 12:01

Ադրբեջանում զինվորը կրակել է ծառայակցին

Ադրբեջանական բանակում հերթական արտակարգ միջադեպն է գրանցվել. Զինվորը կրակել է ծառայակցին: Անվտանգության կանոնների խախտման հետեւանքով զինվոր Աֆիյադին Ջավադովը հրազենից կրակել է ծառայակից Նիջատ Գաջիձեի վրա: Վիրավորը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն ԱՊԱ-ի հետ զրույցում հաստատել է փաստը: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: