Բավ է պառակտվել
01-10-2014 20:49

Ադրբեջանցի տղան այրել է սիրած աղջկան

Ադրբեջանում երիտասարդի սիրո խոստովանությունն ողբերգական ավարտ է ունեցել:
ԱՊԱ-ն հայտնում է, որ Սումգայիթի բնակիչ Մանսուր Մահիր օղլու Յաղուբովը առեւանգել է իր սիրած աղջկան եւ նստեցնելով իր մեքենան (պետական համարներով), փորձել է տանել անհայտ ուղղությամբ: Երիտասարդն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին, բայց վերջինս մերժել է եւ պահանջել է իրեն վերադարձնել տուն:
Այդ ժամանակ Մանսուրը հանել է բենզինով լի տարան, լցրել իր ու աղջկա վրա եւ վառել կրակայրիչը:
Ստացված վնասվածքներից տղան տեղում մահացել է, իսկ աղջիկը տեղափոխվել է Սումգայիթի քաղաքային հիվանդանոց: