Բավ է պառակտվել
28-02-2014 10:42

Ադրբեջանում մարդիկ շարունակում են ինքնահրկիզվել

Ուկրաինացիները փողոց դուրս եկած պայքարում են փոփոխություններ նախկին խորհրդային երկրում, այրում են մեքենաներ, անվադողեր, որպեսզի արտահայտեն իրենց ցասում, իսկ Ադրբեջանում՝ մարդիկ այրում են իրենք իրենց:

Երկու ամիս առաջ տեղի ունեցավ ինքնահրկիզման առաջին դեպքը, որին հաջորդեց 8 դեպք: ՛՛Ատլաս՛՛ ՀԿ ղեկավար Էլհան Շահինօղլուն նշել է, որ դա Ադրբեջանի կառավարությունում կոռուպցիայի դեմ բողոքի նոր ձեւ է: Գնալով ավելի շատ մարդիկ են ինքնահրկիզվում կառավարական շինությունների առաջ:

Հիշեցնենք, որ վետերան, հաշմանդամ Զաուր Հասանովը ինքնահրկիզվել էր դեկտեմբերի 25-ին՝ բողոքելով իր ծովափնյա սրճարանն ավիրելու դեմ: Ինքնահրկիզման տեսագրությունը տարածվել է ինտերնետում, սոցցանցերում, որից հետո հազարավոր մարդիկ քննադատել են կառավարությանը:

«Human Rights Watch» եւ «Transparency International»-ի համաձայն՝ այդ պետությունն առավել կոռումպացված ու ռեպրեսիվ պետությունների ցանկում է, որտեղ խատվում են խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները: