18-04-2014 19:49

Ադրբեջանում հավաքագրում են կանանց, ովքեր Սիրիայում սեքս-ջիհադի կմասնակցեն

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքի դեմ կռվող ապստամբ խմբերի էմիրներ է տարածել, ըստ որի այն կինը, ով Սիրիայում 250 մոջահեդիների հետ սեռական հարաբերություն է ունեցել, ջիհադ (սրբազան ծառայություն Ալլահին) է կատարել և այդ իսկ պատճառով դրախտ է ընկնելու:նԻր հերթին Ադրբեջանի խարիջները մի քանի շաբաթ առաջ «Ջիհադ ալ-նիկահ» (սեքս-ջիհադ) ֆատվա են հայտարարել և տարածել, հատկապես երկրի մեծությամբ երրորդ քաղաք Սումգայիթում: Այստեղ ծայրահեղականները կրոնական քողի տակ հավաքագրում են ադրբեջանցի կանանց: Սումգայիթի ոստիկանական բաժանմունքից, նրանց նպատակը մեկն է`մոջահեդ տղամարդկանց կարիքների բավարարումը: Սումգայիթի ոստիկանության բաժանմունքում, խարիջների շարքին պատկանող կանայք կրթված չեն և մեծամասնությունը նույնիսկ 10-րդ դասարանը չի ավարտել:
«Այդպիսիններին հեշտ է խաբել և համոզել, որ եթե նրանք գնան ջիհադի, դա կլինի ճշմարտության ճանապարհը: Բացի այդ, մենք նրանցից մի քանիսի հետ խոսել ենք, և նրանք իրոք հավատում են, որ ծառայություն կմատուցեն Ալլահին, եթե հետևեն ֆատվային»,- ասել են Սումգայիթի ոստիկանությունում: Ոստիկանության աշխատակցիները արդեն հետևում են 210 խարիջների:
Ավելի վաղ news.gisher.ru-ն տեղեկացրել էր, որ վերջերս Սաուդյան Արաբիայի 15-ամյա քաղաքացի Աիշա Ալ –Բակրին Սիրիայում երեք ամսվա սեքս-ջիհադից հետո վերադարձել է Էր Ռիադ: Նրան ջիհադին մասնակցելու մղել էր «կրոնական» քարոզիչ Մուհամեդ Ալ- Արիֆին: