Բավ է պառակտվել
05-05-2014 15:23

Ադրբեջանում ի պաշտպանություն քաղբանտարկյալների հանրահավաքներ կսկսվեն

Ադրբեջանի ընդդիմությունը մտադիր է հանրահավաքների շարք սկսել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Ըստ ՛՛Ենի Մուսավաթ՛՛ թեիթի՝ այդ նպատակով ՛՛Մուսավաթ՛՛ կուսակցությունը բանակցություններ է վարում մյուս քաղաքական ուժերի հետ: Առաջին հանրահավաքի անցկացման ամսաթիվը կհստակեցվի կուսակցության դիվանի այսօր կայանալիք նիստում: Սպասվում է, որ հանրահավաքը կկայանա մայիսի 11-ին:

Նշենք, որ ավելի վաղ ՛՛Մուսավաթը՛՛ հանրահավաք էր նախատեսել անցկացնել մայիսի 4-ին՝ ի պաշտպանություն NIDA ակտիվիստների, բայց այն չկայացավ, քանի որ չհաջողվեց համաձայնության գալ մյուս կուսակցությունների հետ:

Վերջին շրջանում Ադրբեջանում քաղբանտարկյալներին սկսել են պիտակավորել նաեւ որպես ՛՛հայկական լրտես՛՛: Դրանց թվում են լրագրող Ռաուֆ Միրկադիորվը, ամուսիններ Լեյլա եւ Արիֆ Յունուսները: