Բավ է պառակտվել
25-07-2014 15:42

Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի մասնակիցը ինքնահրկիզման փորձ է արել

 

Բաքվում ղարաբաղյան պատերազմի մասնակիցը ինքնահրկիզման փորձ կատարել: Նա գործարար Ֆագան Նասիբովն է, վերջինս ինքնահրկիզման փորձ է կատարել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ընդունարանի մոտ:

Վետերանը բողոքում էր պաշտոնյաների կամայականություններից: Նա գանգատվել էր Զարդաբի շրջանի գործադիր իշխանության ղեկավարից: Ըստ նրա՝ Լյութֆյալի Աբդուլաեւը խաբեությամբ իրենից 65 հազար դոլար է կորզել եւ չի վերադարձնում: Բողոքներն անարձագանք էին մնացել: Վետերանը որոշել էր կյանքին վերջ տալ նախագահականի շենքի դիմաց: Ֆագան Նասիբովի կողքին նաեւ եղել են ընտանիքի անդամները:

Նշենք, նման դեպքերն Ադրբեջանում պարբերական բնույթ են կրում: