Բավ է պառակտվել
21-04-2014 18:00

Հայաստան գալու համար ադրբեջանցի լրագրողը ձերբակալվել է

Ադրբեջանցի հայտնի լրագրող, «Այնա-Զերկալո» թերթի աշխատակից Ռաուֆ Միրկադիրովին կալանավորել և մեղադրում են այն բանի համար  որ վերջինս այցելել է Հայաստան: Այս մասին հայտնել է ադրբեջանական «Կոմիտե ընդդեմ խոշտանգումների» ՀԿ-ի նախագահ Էլչին Բեհբութովը: Նրա դեմ մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ  հոդվածով (Պետական դավաճանություն): Լրագրողը մեղադրվում է  «առանց պետության գիտության Հայաստան մեկնելու եւ այնտեղ մի շարք հանդիպումներ ունենալու համար»: Է. Բեհբութովը նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պատերազմական իրավիճակում են, և բանակցություններ վարելու լիազորություններ ունեն միայն նախագահները: