Բավ է պառակտվել
15-03-2014 11:54

2 երկրաշարժ Ադրբեջանում

Մարտի լույս 15-ի գիշերը երկու երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի տարածքում, հայտնում է «Թրենդը»: Ժ. 04:59ի սահմաններում՝ Գուբայից  42 կմ հյուսիս-արևելքում, չորս մագնիտուդով  երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ծովում՝ 3 կմ խորությունում։ Մոտակա բակավայրերում մինչև երեք բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել։ Արդեն 06:21-ին, Լյանքյարանից 22 կմ հյուսիս-արևմուտք, 4,2 մագնիտուդով  երկրաշարժ է գրանցվել։  Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մասալայի շրջանում՝  24 կմ խորությունում։  Մոտակա բնակավայրերում 3 - 4 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել։ Ըստ աղբյուրի՝ երկրաշարժի ուժգնությունը 4,3 բալ է կազմել։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։