Բավ է պառակտվել
11-04-2014 11:08

Ադրբեջանում հանուն անվճար ապրանքի մարդիկ իրական ծեծկռտուք են սարքել. տեսանյութ

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հեռախոսների խանութի կողմից կազմակերպված գովազդային ակցիան վերածվել է իրական ծեծկռտուքի՝ հանուն ձրի ապրանքների: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այդ կադրերը ֆիքսել է քաղաքի կենտրոնում գտնվող İrşad Telecom-ի խանութներից մեկը: Խանութն սկսել է հեռախոսների համար անվճար սարքավորումներ բաժանել: Տեղեկանալով, որ ձրի ապրանքներ են բաժանելու, մարդին նետվել են խանութ եւ գովազդային ակցիան վերածվել է ծեծկռտուքի: