Բավ է պառակտվել
01-09-2014 13:22

21-ամյա ադրբեջանուհին սպառնացել է ինքնաթիռ պայթեցնել

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահ մարմինները սկսել են օդանավի պայթեցման սպառնալիքի փաստով ստուգումները:

Նշենք, որ ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է երկու ժամով: «Նովոսիբիրսկ-Բաքու» չվերթն իրականացնող ինքնաթիռում գտնվող կինը զանգահարել է անհայտ անձի եւ հաղորդել ինքնաթիռը պայթեցնելու պատրաստակամության մասին:

Քաղաքացուն անմիջապես դուրս են հրավիրել ինքնաթիռից եւ օպերատիվ միջոցառումների համալիր անցկացրել, ներառյալ՝ ուղեբեռի եւ ձեռքի իրերի ստուգում:

Պարզվել է, որ չարագործ կինը բջջային հեռախոսով շփվել է քրոջ հետ եւ անձնական հակակրանքի հողի վրա հայտարարել «S7» ավիաընկերության օդանավը պայթեցնելու սպառնալիքի մասին: Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին ձերբակալվել է: