Բավ է պառակտվել
14-10-2014 10:04

Ադրբեջանի նախագահությունը կարող էր հարվածել ԵԽ վարկանիշին

Ադրբեջանի նախագահությունը կարող էր հարված հասցնել Եվրախորհրդի վարկանիշին: Այս մասին գրում է բրիտանական BBC-ի լրագրող Ռայհան Դեմթրին՝ մեջբերելով Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Դանիել Հոլթգենին: Լրագրողը գրում է, որ «Կայունության եվրոպական նախձեռնության» ղեկավար Ջերալդ Կնաուսն ասել է, որ Բաքուն, օգտվելով նախագահության շրջանից, «յուրաքանչյուր 3 օրը մեկ ձերբակալել է երկրի քննադատ ուղեղներին»: Սակայն կառույցի անդամ երկրներից ոչ մեկը հանդես չի եկել այդ գործընթացը դադարեցնելու կամ Ադրբեջանի նախագահությունը չեղյալ հայտարարելու նախաձեռնությամբ: Ռայհան Դեմթրիի խոսքով, Բաքվի վրա ճնշում գործադրելու ցանկության բացակայությունը կարող է կապված լինել Ադրբեջանի հետ Եվրոպայի գործնական հարաբերությունների հետ, ինչպես այն հանգամանքի, որ հանրապետությունը եվրոպական երկրների առեւտրային գործընկերն ու էներգառեսուրսների գլխավոր մատակարարն է: Մինչ այդ, լրագրողն ընդգծում է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է շուրջ 100 մարդու: Նրանց թվում են հայտնի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսն ու Ռասուլ Ջաֆարովը, ինչպես նաեւ լրագրողներ, ընդդիմադիրներ եւ բլոգերներ: Բաքուն, սակայն, հերքում ձերբակալությունների քաղաքական ենթատեքստը: