Բավ է պառակտվել
19-03-2014 18:09

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքն անհամբեր սպասում է Ալիև-Սարգսյան հանդիպմանը

«Անհամբեր սպասում եմ Հաագայում մարտի 23-25-ին Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ու արտգործնախարարներին հանդիպելուն»,- Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր Հաագայում Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպման մասին: