Բավ է պառակտվել
25-04-2014 08:48

Հայ և ադրբեջանցի երիտասարդների մերձեցումն անհնար է

՛՛Անա Վեթեն՛՛ կուսակցությունը հրաժարվել է Նիդեռլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի կողմից ապրիլի 26-27 կազմակերպվելիք Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների համաժողովին մասնակցել:

Կուսակցության մամուլի ծառայությունից ԱՊԱ-ին տեղեկացրել են, որ հիշյալ ինստիտուտը նմանատիպ մեկ միջոցառում ևս կազմակերպել է 2013թ.` հունիսի 29-30: Սակայն ներկայումս ՛՛Անա Վեթեն՛՛ կուսակցությունը գտնում է, որ հայ եւ ադրբեջանցի երիտասարդների մերձեցումն անհնար է` ՛՛քանի դեռ ադրբեջանական հողերն ազատագրված չեն՛՛:

Որոշումն ավելի քան արդիական է ադրբեջանցի հայտնի լրագրող, ՛՛Զերկալո՛՛ թերթի խմբագիր Ռաուֆ Միրկադիրովի` Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով մի քանի օր առաջ իրականացված ձերբակալության լույսի ներքո: