Բավ է պառակտվել
19-05-2014 09:28

Ադրբեջանի բնակչության թիվը գերազանցել է 9,5 մլն մարդը

Ըստ Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի շաբաթ օրը տարածածհաղորդագրության, երկրի  բնակչության թիվը գերազանցել է 9,5 մլն մարդը: Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ, երկրում բնակչության բնական աճը կազմել է 23 423 մարդ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանում ծնվել է 38 211 երեխա: Այդ ժամանկաշրջանում մահացել է 14 788 մարդ: Ադրբեջանի բնակչության յուրաքանչյուր 100 մարդու հաշվով բնական աճը կազմել է 10,1 մարդ: Յուրաքանչյուր 100 մարդու հաշվով ծնելիության մակարդակը կազմել է 16,5 մարդ, մահացության մակարդակը՝ 6,4 մարդ: