Բավ է պառակտվել
02-08-2014 18:22

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին կողմնակալության մեջ է մեղադրել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Ըստ «Թրենդ»-ի՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում ասվում, թե Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի Պետդեպարտամների հայտարարությունը կապված Լեյլա Յունուսի հետ գնահատում է որպես միջամտություն գործի հետաքննությանը և փորձ կասկածի տակ դնել Ադրբեջանի դատական համակարգի անկախությունը: Ադրբեջանում ոչ ոքի չեն հետապնդում քաղաքական հայացքների եւ գործունեության համար: «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը եւ Ազգային անվտանգության նախարարությունը հուլիսի 31-ին հանդես են եկել հայտարարությամբ փաստաբան Լեյլա Յունուսովայի ձերբակալության պատճառների վերաբերյալ: Լեյլա Յունուսովան, մի շարք այլ մեղադրանքներից բացի, մեղադրվում է պետական դավաճանության մեջ»,- նշվում է հայտարարության մեջ: Ադրբեջանում քաղաքացիական հասարակության գործունեության սահմանափակումների մասին պնդումները չեն արտացոլում իրականությունը եւ վկայում են կողմնակալության մասին, նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: Այն պնդումների կապակցությամբ, թե Լեյլա Յունուսովայի դեմ մեղադրանքները կապված են ժողովրդական դիվանագիտության հետ, ԱԳՆ-ն նշում է, որ «Ադրբեջանը միշտ Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների միջեւ երկխոսության կողմնակից է եղել կոնֆլիկտի արագ լուծման համար»: Սակայն հասարակական գործունեությունը եւ ժողովրդական դիվանագիտությունը պետք է անցկացվեն Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում, նշում է ԱԳՆ-ն: «Ավելի լավ կլիներ, եթե ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, որը միշտ պնդում է, թե պաշտպանում է օրենքի գերակայությունը, մտածեր Հայաստանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին, որը բռնազավթել է ադրբեջանական տարածքները, արյունալի էթնիկ մաքրումներ է ձեռնարկել եւ այսօր շարունակում »,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Վաշինգթոնը խորին մտահոգություն է հայտնել կապված փաստաբան Լեյլա Յունուսի ձերբակալության և նրա հասցեին առկա մեղադրանքների կապակցությամբ: Ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսները, ինչպես նաեւ լրագրող Ռաուֆ Միրքադիրովը, մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: