Բավ է պառակտվել
23-06-2014 22:31

Ադրբեջանցու սպանության կասկածանքով երեք ուսանող է ձերբակալվել

«Ռեստրուկտ» ռուսական ազգայնական շարժման մասնակից երեք ուսանողներ ձերբակալվել են Մոսկվայի հյուսիս-արեւելքում Ադրբեջանի քաղաքացու սպանության կասկածանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քննության վարկածով, 2014թ. հունիսի 2-ին մեղադրյալները՝ «Ռեստրուկտ» շարժման անդամները, Մոսկվայի Սնեժնոյ փողոցում մարմնական վնասվածքներ են հասցրել Զաուր Ալիշեւին, որը եւ մահացել էր հիվանդանոցում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հանցագործության մեջ կասկածանքով ձերբակալվել են մայրաքաղաքի բուհերի երեք ուսանողներ, որոնց սպառնում է 15 տարվա ազատազրկում: Այժմ նրանք կալանքի տակ են: