Բավ է պառակտվել
19-08-2014 18:17

Ադրբեջանցի զինծվորականը խեղդվել է ծովում

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ Ադրբեջանի Խաչմազի շրջանում ծովում նախօրեին զինծառայող է խեղդվել: Ըստ աղբյուրի՝ խեղդվողը 1996թ.-ին ծնված Ալիաղա Ալիևն է, որը ծառայելիս է եղել սահմանամերձ զորամասերից մեկում: Գուբայից զորակոչված զինծառայողը մի քանի օրով արձակուրդ մեկնած է եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր 18-ամյա երիտասարդի մահանալու մասին, սակայն նրա զինծառայող լինելու հանգամանքը նոր է բացահայտվել: