11-01-2014 19:38

Ադրբեջանի քաղաքացին Պյատիգորսկում ահաբեկչության կազմակերպիչների թվում է


Պյատիգորսկում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչները կալանավորվել են, տեղեկացնում է panorama.am-ը: «Նախնական հետաքննության ընթացքում կալանավորվածները այդ հանցագործության կատարման մասին խոստովանական ցուցմունքներ են տվել, ինչպես նաև հայտնել են ավելի մեծ մասշտաբով ահաբեկչական գործողության նախապատրաստման մասին»,- հայտնել է Կոմիտեն: Համալիր որոնողական աշխատանքների և քննչական գործողությունների արդյունքում կալանավորվել են անձինք, որոնք կասկածվում են հանցագործության կատարման մեջ: Կալանավորվածներն են` Ադրբեջանի քաղաքացի Մուրադ Ատաևը, Ռամազան Խալիզովը, Վլադիմիր Խալիզովը, Շամիլ Աբդուլազիզովը, Շամիլ Ղազիմուհամեդովը, Մուհամեդ Իբրահիմովը: «Նշված անձանց ժամանակին կալանավորման շնորհիվ կանխվել է ևս մեկ ահաբեկչական հանցագործություն»,- ասել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից: Պյատիգորսկի պայթյունի արդյունքում երեք մարդ էր զոհվել: Նախնական վնասը գնահատվում է 17 մլն ռուբլի: