Բավ է պառակտվել
23-09-2014 20:37

Ադրբեջանական բանակը կորուստներ ունի

Ադրբեջանի ԶՈՒ-ն մեկ օրում երկու զինվոր է կորցրել:
ԱՊԱ-ն, վկայակոչելով ՊՆ կայքը, հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին`ժ. 13:20-ի սահմաններում, Ադրբեջանի բանակի զինվոր, Եվլախի շրջանի զորակոչիկ Փարվիզ Սադիգովը (ծնվ. 1996թ.) տեղափոխվել է ԶՈՒ Գլխավոր հիվանդանոց` ինֆելկցիոն-տոքսիկ շոկի ախտորոշմամբ: Չնայած զինվորի կյանքը փրկելու բժիշկների փորձերին, նա մահացել է: Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Նույն օրը եւս մեկ արտակարգ դեպք է գրանցվել: Ադրբեջանի ԶՈՒ-ի զինվոր Քերամեթ Շաբիեւը (ծնվ. 1995 թ.), որը զորակոչվել էր Աղստաֆի շրջանից, դիրքերում խախտել է անվտանգության կանոնները եւ զոհվել` դիպուկահարի զենքից կրակոցի հետեւանքով: Հարուցվել է քրեական գործ: