Բավ է պառակտվել
05-08-2014 11:01

Ադրբեջանական բանակում 2 զինծառայող է մահացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում ՛՛դժբախտ պատահարների հետևանքով՛՛ մահացել է 2 զինծառայող։

Haqqin.az-ի տեղեկություններով, 1995թ. ծնված Սամեդով Մուրադ Մահիր օղլուն և 1992թ. ծնված Ջավիդ Ջալիլ օղլի Մամեդովը մահացել են «զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով»։

Երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկությունը հաստատել է։ Ռազմական դատախազությունը քրեական գործեր է հարուցել, տարվում է հետաքննություն։