Բավ է պառակտվել
23-01-2014 09:33

Ադրբեջանը մեծացրել է ռազմական արդյունաբերությունը

 Ադրբեջանի ռազմական արդյունաբերություն նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է, որ երկրում ռազմական նշանակության արտադրանքի ծավալները 2013 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել են 3.7%-ով:

Ըստ նրա՝ անցյալ տարի ավարտվել և սերիական արտադրությն 12 փողանոց 107 միլիմետրանոց համազարկային կրակի հրթիռային համակարգեր, փամփուշտների թափանցիկ տուփեր, 120 միլիմետրանոց ականներ: Բացի այդ՝ Ադրբեջանում փորձարկվել և ուժային կառույցներին են հանձնվել БРДМ-2 և БТР-70 զրահափոխադրիչները, նախապատրաստվել և փորձարկվել են ավիառումբերի օրինակներ: Իսկ Matador և Marauder զրահամեքենաների վրա տեղադրվել են 14.5 միլիմետրանոց գնդացիրներով զինված մարտական մոդուլներ: Փորձարկվել և պատվիրատուներին են հանձնվել Orbiter-2M անօդաչու թռչող սարքերը: