Բավ է պառակտվել
11-07-2016 11:04

Օբամայի վարչակազմը կարող է ՌԴ-ին առաջարկել երկարաձգել ՌՀՍ-3 համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտածում է Ռուսաստանին ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ-3) կրճատման և սահմանափակման միջոցառումներ համաձայնագիրը հինգ տարի ժամկետով երկարաձգելու առաջարկ անելու մասին:
Վաշինգտոնը ցանկանում է երաշխավորել, որ տասը տարի ժամկետով կնքված պայմանագիրը, կշարունակի ազդել նաև Օբամայի նախագահական աթոռը թողնելուց հետո: Բացի այդ, ԱՄՆ նախագահի վարչակազմը միջուկային էներգետիկայի ոլորտում մի շարք այլ նախաձեռնություններ է քննարկում, որոնք Օբաման կարող է հաստատել իր նախագահության վերջին վեց ամիսների ընթացքում:
Մասնավորապես, ամերիկյան առաջնորդը մտադիր է հայտարարել միջուկային զինանոցի «ոչ առաջինը օգտագործման" քաղաքականության մասին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել միջուկային զենքի փորձարկման արգելքի բանաձևի ընդունումը: Ինչպես հայտնել է աղբյուրը, ոչ մի կետ դեռ պաշտոնապես չի հաստատվել:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնությունը կնքվել է 2010 թ. ապրիլին Պրահայում: Այն փոխարինել է ՌՀՍ մասին 1991թ. պայմանագիրը, որն իր գործունեությունն ավարտել էր 2009 թ. դեկտեմբերի 4-ին: Այն նաև փոխարինել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև 2002 թ. մայիսի 24-ին կնքված ՌՀՍ կրճատելու մասին պայմանագրին: