Բավ է պառակտվել
25-12-2013 09:36

Անցնող տարում ադրբեջանական բանակում 5 զինվոր են տանջամահ արել

Անցնող տարին ամփոփելով, ադրբեջանական լրատվամիջոցնրը փոխանցում են, որն «Խոշտանգումների դեմ ադրբեջանական կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Էլչին Բեհբութովը հայտարարել է, որ 2013-ին իրենք խոշտանգումների, վատ կամ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ 115 բողոք են ստացել, ընդ որում, գրանցված դեպքերից 5-ը մահվան ելքով է եղել: Բոլոր այդ դեպքերը տեղի են ունեցել Ադրբեջանի բանակում: Առավել համոզիչ լինելու համար, Բեհբութովը թվարկել է զոհված զինվորների անունները, որոնց մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր: Ըստ իրավապշտպանի, նախորդ տարի պատկերն առավել սարսափելի էր. գրանցվել է խոշտանգումների 141 դեպք, որից 9-ը՝ մահվան ելքով:
Բեհբուդովի պնդմամբ, հիմնականում խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ բողոքները վերաբերում են զորամասերում, ոստիկանության բաժիններում, Տրանսպորտի նախարարության եւ SOCAR-ի անվտանգության վարչության աշխատակիցների կողմից կատարված դեպքերին: