Բավ է պառակտվել
27-06-2014 08:53

Գիտնականները ադամանդ-մոլորակ են հայտնաբերել

Ատղագետները տիեզերքում Երկիր մոլորակի չափսերին համարժեք «սպիտակ թզուկներ» դասի աստղ են հայտնաբերել, որը հսկայական ադամանդի է վերածվել, գրում է «Мир24»-ը:: NRAO ազգային աստղադիտարանի աստղագետներն ասում են, որ հնարավոր է՝ իրենց հաջողվել է գտնել «սպիտակ թզուկներ» դասի ամենից սառը և անգույն աստղը:
Աստղը ժամանակին Արևի նման է եղել: Ենթադրվում է, որ այն 11 մլրդ տարեկան է և արդեն ապրել է իր կյանքի ցիկլը: Աստղը PSR J2222-0137 անունն է ստացել: Հայտնաբերված օբյեկտը խիտ կառուցվածք ունի և կազմված է ածխածնից ու թթվածնից: Ցածր ջերմաստիճանի և այլ պայմանների հետևանքով ածխածինը բյուրեղացել է, և հիմա աստղը հսկայական ադամանդի տեսք ունի: