Բավ է պառակտվել
17-03-2014 11:45

«Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն համաժողովրդական որոշում է».Աբխազիայի նախագահ

«Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն համաժողովրդական որոշում է, որը հիմնված է ոչ միայն պատմական անցյալի, այլև ժամանակակից քաղաքական իրողությունների վրա»,- հայտարարել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը և ասել, որ այն արտահայտում է ինքնավարության «բազմազգ ժողովրդի կամքը», հաղորդում է Взгляд-ը:
Վերջինիս խոսքով՝ «դա դասական օրինակ է այն բանի, երբ ժողովրդի կամքն ամեն ինչից վեր է»:
«Աբխազիան հարգում է ղրիմցիների կամքը, աջակցում և ճանաչում է նրանց ճակատագրական ընտրությունը»,-ասել է նա:շ
Հիշեցնել, որ երեկ Ղրիմում կայացել էր հանրաքվե՝ երկու հիմնական հարցով.
1. Կո՞ղմ եք Ռուսաստանին Ղրիմի միացմանը՝ ՌԴ-ի սուբյեկտի կարգավիճակով,
2. Կո՞ղմ եք Ղրիմի Հանրապետության 1992-ի սահմանադրության վերականգնմանը և Ղրիմի կարգավիճակին՝ որպես Ուկրաինայի մաս: