Բավ է պառակտվել
28-06-2014 12:28

Աբխազիայում անհանգստացած են ԵՄ-ի հետ Վրաստանի ստորագրած համաձայնագրի կապակցությամբ

Աբխազիայի նախագահի թեկնածու, պատգամավոր Ռաուլ Հաջիմբան կարծում է, որ ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացումը չի ազդի իր երկրի ներքաղաքական իրավիճակի վրա, սակայն Աբխազիան պետք է զբաղվի հարավային սահմանի ամրապնդմամբ եւ ուժեղացնի Ռուսաստանի հետ ինտեգրումը` որպես երկրի անկախության երաշխիք:
Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, որ Աբխազիան անկախ պետություն ճանաչելու հարցում ԵՄ-ի մերժումը «անվստահություն է ստեղծում վերջինիս քաղաքականության նկատմամբ» եւ ուժեղացնում լարվածությունը տարածաշրջանում: Բացի դրանից, «Վրասանում ներքաղաքական իրավիճակը իր արեւմտյան դաշնակիցների վերահսկողության տակ է», իսկ դա «թելադրում է համարժեք միջոցներ ձեռնարկել`Աբխազիայի անվտանգությունը եւ տնտեսական շահերն ապահովելու ուղղությամբ»:

Ըստ Հաջիմբանի՝ Աբխազիան պետք է ուժեղացնի Վրաստանի հետ սահմանի պաշտպանությունը եւ ամրապնդի պաշտպանունակությունը, որը «կարող է իրականացվել միայն Ռուսաստանի հետ Աբխազիայի համատեղ անվտանգության համակարգ կառուցելու ճանապարհով»: Հիշեցնենք, Վրաստանը հունիսի 27-ին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել: