14-04-2014 15:54

Աբդուլլահ Օջալանը Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու է

Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի պատգամավորը Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ներկայացրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի խորհրդարանի պատգամավորներից Հևալ Քվեստան Աբդուլլահ Օջալանին ներկայացրել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Հայտնի է դարձել, որ քուրդ պատգամավորի դիմումն ընդունվել է Նոբելյան կոմիտեի կողմից։
Պատգամավորն ավելի վաղ նշել էր, թե Օջալանը շատ նման է Նելսոն Մանդելային և մեծ շանսեր ունի ստանալու Խաղաղության Նոբելյան մրցանակ։
Հարկ է նշել, որ Խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնում է 278 թեկնածու, որոնցից 47-ը կազմակերպություններ են: